Investment Arbitration Conference 2020

CALL for CONTRIBUTIONS

INVESTMENT ARBITRATION CONFERENCE

Date: May 21, 2020

9.30 am to 4.30 pm

Organizer and Host: LLM Program of the American University of Armenia

ADR Clinic

Venue: American University of Armenia, 40 M. Baghramyan Avenue, Paramaz Avedisian Building 308E Auditorium

Language: English and Armenian

In the economic and legal environment of Armenia, the topic of investment arbitration has recently become a central topic of research, debate, and discussion more than ever before. This is because Armenia is currently, wrongly or rightly, facing the prospect or threat of becoming involved in major investment arbitrations which, depending on the outcome, could substantially impact the Armenian economy, as well as prospects of foreign investments in Armenia.

The Government of Armenia has signed Bilateral Investment Treaties with several countries. More importantly, Armenia joined the Convention on the Settlement of Investment Disputes between States and Nationals of Other States (the ICSID Convention) in 1992 (signed on September 16, 1992, entered into force on October 16, 1992). The Convention created the International Center for Settlement of Investment Disputes (ICSID). By joining the Convention, the Government of Armenia accepted that, subject to meeting the conditions of the ICSID Convention and the Rules, its disputes with foreign investors may be settled by arbitration in accordance with ICSID Rules.

Although ICSID has practically become the main venue for settlement of investment disputes by arbitration and, therefore, the subject of investment arbitration is usually seen in the context of ICSID arbitration, ICSID is not the sole venue for settlement of investment disputes.

The Investment Arbitration Conference 2020 aims to examine the subject matter, in general, with particular emphasis on ICSID arbitration.

The following initial panels are proposed for the Investment Arbitration Conference 2020:

  • Definition of investment dispute and relevance to or effect on third parties;
  • “Treaty shopping” for purposes of investment protection and relevance to investment arbitration;
  • Dispute settlement mechanisms under Bilateral Investment Treaties and relevance to or effect on ICSID arbitration;
  • Nationality issues under ICSID, dual nationals, corporate nationality, multinational corporations, group companies. nationality of shareholders, corporate veil;
  • Change of nationality, change of corporate seat or State of registration, corporate restructuring, merger;
  • Claim categories: The Investor; The State;
  • Fair and equitable treatment-consequences of failure to provide;
  • Expropriation, as the main category of investor claim: When does State action or inaction become expropriation?;
  • Police Power and State defenses in investment disputes and investment arbitration.

Guidelines and Schedule:

Interested participants should, by the date stated under Conference Timeline, inform the organizers of their intention to submit papers and the title of the intended paper. The submitted abstracts will be reviewed by a panel of three and could be presented, if approved. Each paper presentation time is 20 minutes followed by a 20-minute Q&A after each session. It is expected to have two sessions in the morning and one in the afternoon. Following the last session, time will be allotted to discussions allowing the participants to present their views, opinions, and comments. The expected time for this session is 40 minutes

Conference Timeline:

  • March 5, 2020: Submission of the proposed title of the paper
  • March 16, 2020: Submission of abstracts
  • April 1, 2020: Decision on abstract acceptance to be communicated to authors
  • May 18, 2020: Paper submission deadline
  • May 21, 2020: The Conference: 9.30 am to 4 pm

All submissions should be sent to [email protected] and [email protected].

 

Գիտաժողով  ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺ– 2020

Երևան, Հայաստանի Հանրապետություն –Հայաստանի ամերիկյան համալսարանի Իրավագիտության մագիստրոսական ծրագիրը և Վեճերի այլընտրանքային կարգավորման կլինիկան հայտարարում են ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺ – 2020  խորագրով գիտաժողովի համար հոդվածներ ներկայացնելու հրավերը: Գիտաժողովը տեղի կունենա Հայաստանի ամերիկյան համալսարանում, 2020 թվականի մայիսի 21-ին:

Հայաստանի տնտեսական և իրավական միջավայրում ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ թեման վերջերս, առավել քան երբևէ, ուսումնասիրությունների և քննարկումների առարկա է դարձել։  Ներկայիս Հայաստանը, արդար կամ անարդար պատճառներով, կանգնած է ներդրումային արբիտրաժի խոշոր գործընթացներում ներգրավվելու հեռանկարի կամ սպառնալիքի առջև, որը, կախված վերջնական արդյունքից, կարող է էական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության, ինչպես նաև Հայաստանում օտարերկրյա ներդրումների հեռանկարների վրա:

ՀՀ կառավարությունը երկկողմ ներդրումային համաձայնագրեր է ստորագրել մի շարք երկրների հետ: Առավել կարևորությամբ, Հայաստանը 1992 թվին միացել է «Պետությունների և այլ երկրների քաղաքացիների միջև ներդրումային վեճերը կարգավորող կոնվենցիային» («ՆՎԿՄԿ կոնվենցիա», ստորագրվել է 1992 թ. սեպտեմբեր 16-ին, ուժի մեջ է մտել 1992 թ. հոկտեմբեր 16-ին): Կոնվենցիան ստեղծել է «Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն»-ը (ՆՎԿՄԿ): Կոնվենցիային միանալով՝ Հայաստանի կառավարությունը համաձայնվել է Կոնվենցիայի և ՆՎԿՄԿ կանոնների պայմանների բավարարման դեպքում, իր և օտարերկրյա ներդրողների միջև առաջացած վեճերը լուծել արբիտրաժով՝ համաձայն ՆՎԿՄԿ կանոնների:

ԹԵև ՆՎԿՄԿ-ն գործնականում  ներդրումային վեճերի արբիտրաժային լուծման հիմնական կենտրոնն է համարվում և, հետևաբար, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺը, սովորաբար դիտարկվում է ՆՎԿՄԿ արբիտրաժի համատեքստում, սակայն ներդրումային վեճերն արբիտրաժով լուծելու հնարավորությունը չի սահմանափակվում միայն ՆՎԿՄԿ-ի արբիտրաժով:

Ելնելով վերոգրյալից՝ գիտաժողովի նպատակն է ուսումնասիրել ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺՆ ընդհանուր առմամբ, միևնույն ժամանակ՝ հատուկ տեղ հատկացնելով ՆՎԿՄԿ արբիտրաժին:

Գիտաժողովին ներկայացվելիք հոդվածների համար նախատեսված նյութերի ցանկը տրված է ստորև:

  • Ի՞նչ է ներդրումային վեճը և դրա առնչությունը կամ ազդեցությունը երրորդ անձանց վրա:
  • Դաշնագրի որոնումը՝ ներդրման պաշտպանությունը ապահովելու նպատակով:
  • Երկկողմ ներդրումային համաձայնագրերում նախատեսված վեճերի լուծման մեխանիզմները և դրանց առնչությունը կամ ազդեցությունը ՆՎԿՄԿ արբիտրաժի վրա:
  • Քաղաքացիությանն առնչվող հարցերը ՆՎԿՄԿ-ի տեսակետից, երկքաղաքացիություն, կորպորատիվ քաղաքացիություն, բազմազգ կորպորացիաներ, խմբային ընկերություններ, բաժնետերերի քաղաքացիություն, կորպորատիվ շղարշ:
  • Քաղաքացիության փոփոխություն, կորպորատիվ կենտրոնի կամ գրանցման երկրի փոփոխություն, կորպորատիվ վերակազմավորում, միաձուլում:
  • Վեճերի դասակարգում՝ Ներդրող-Պետություն
  • Արդար և հավասար վերաբերմունքի սկզբունք, սկզբունքի խախտման հետևանքները
  • Պետության կողմից առգրավումը որպես ներդրողի կողմից արծարծվող վեճի հիմնական պատճառ: Ե՞րբ է պետության կողմից արված քայլը կամ բացթողումը առգրավում համարվում:
  • Պետության կարգավորման իրավունքի տեսությունը և որո՞նք են պետության պաշտպանության հնարավորությունները ներդրումային արբիտրաժում:

Ուղեցույց և Կանոնակարգ

Մասնակցել ցանկացողները պետք է գիտաժողովի ժամանակացույցում սահմանված ժամկետում կազմակերպիչներին տեղեկացնեն գիտաժողովին մասնակցելու իրենց ցանկության և ներկայացվելիք հոդվածի վերնագրի մասին: Ներկայացված հոդվածները կքննարկվեն երեք հոգուց բաղկացած հանձնաժողովի կողմից և կներկայացվեն հաստատվելու դեպքում: Յուրաքանչյուր հոդվածի ներկայացման համար նախատեսվում է 20 րոպե, որից հետո կտրվի 20 րոպե հարց ու պատասխանի հնարավորություն, տվյալ նիստի ավարտին: Նախատեսվում է երկու նիստ առավոտյան և մեկ նիստ կեսօրից հետո: Վերջին նիստի ավարտին, նախատեսվում է 40 րոպե հատկացնել մասնակիցների կողմից քննարկման և կարծիքների փոխանակման համար:

Գիտաժողովի ժամանակացույց

  • Մարտի 5, 2020- առաջարկվող հոդվածի վերնագրի ներկայացում
  • Մարտի 16, 2020- համառոտագրի ներկայացում
  • Ապրիլի 1, 2020- համառոտագիրն ընդունելու մասին որոշման հաղորդում հեղինակին
  • Մայիսի 18, 2020- Հոդվածի հանձնման վերջնաժամկետ
  • Մայիսի 21, 2020- Գիտաժողով՝ 9.30-ից 16.30

Բոլոր նյութերը պետք է ուղարկվեն [email protected] և [email protected] հասցեներին: